չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լեհ-բելառուսական սահմանին իրավիճակը լարված է. բազմաթիվ ներգաղթյալներ փորձում են Լեհաստան ներխուժել (տեսանյութ)

Լեհ-բելառուսական սահմանին իրավիճակը լարված է. բազմաթիվ ներգաղթյալներ փորձում են Լեհաստան ներխուժել (տեսանյութ)

Լեհաստանի և Բելառուսի սահմանին մոտ 3-4 հազար ներգաղթյալ կա: Այս մասին ասել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը։ Նա նշել է, որ հարեւան հանրապետությունում ընդհանուր առմամբ ավելի քան տասը հազար անօրինական միգրանտներ կան։ Նրանք բոլորը մտադիր են ներխուժել Լեհաստան։

Մյուլերը նաև ասել է, որ Լեհաստանի իշխանությունները վախենում են սահմանին լարվածության աճից և ռազմական սադրանքներից։ Դա ներառում է բելառուսական ուժայինների և նրանց հետ կապված անձանց կողմից սադրանքները, այդ թվում՝ ՛՛զենքի նշանառության իրավիճակը, այսպես կոչված` կույր կրակոցը՛՛։

Երբեմն լեհ սահմանապահների համար դժվար է որոշել, թե կոնկրետ ինչ բնույթ է կրում այս կամ այն կրակոցը: ՛՛Զենքի օգտագործումը վերջին բանն է, որ մենք ուզում ենք անել՛՛,-ասել է նա:

Նշենք նաև, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հետաձգել է իր այցը Սլովակիա։ Պատճառը Բելառուսի հետ սահմանին ծագած միգրացիոն ճգնաժամն է։ Երկուշաբթի ավելի վաղ Դուդան խորհրդակցություն է հրավիրել Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նույն օրը Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ բելառուսական անվտանգության ուժերը մի քանի հազար միգրանտների շարասյուն են ուղարկել ոչ թե Լեհաստանի հետ անցակետ, այլ դեպի կանաչ սահման։

 

  • Կիսվել: