կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լավրովը նախազգուշացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանայինի վերածվելու վտանգի մասին

Լավրովը նախազգուշացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանայինի վերածվելու վտանգի մասին

Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտությունը տարածաշրջանայինի վերածվելու ռիսկը շատ մեծ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է  «Ռիա Նովոստի»-ն։

Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ մի շարք երկրների կողմից Իրանի վրա ամբողջ պատասխանատվությունը բարդելու փորձերը բավական սադրիչ են։ Լավրովի խոսքով՝ Իրանը բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է ընդունում և, ընդհակառակը, կոչ է անում թույլ չտալ, որ այս հակամարտությունը տարածվի ողջ Մերձավոր Արևելքում և հարևան երկրներում։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չգիտի՝ Իսրայելի և Պաղեստինի միջև առկա հակամարտությունը կնպաստի՞ պաղեստինյան պետության ստեղծմանը, թե ոչ, և հավելել է, որ դա ճիշտ որոշում կլինի։

  • Կիսվել: