ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լավրովը մարտի 16-ին կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

Լավրովը մարտի 16-ին կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ Միութենական պետության գործադիր կառույցների  ղեկավարների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին։

«Սպասվում է, որ կքննարկվեն այդ միությունների գործունեության արդյունքները 2022 թվականին եւ մոտ ժամանակահատվածում համագործակցության հեռանկարային ուղղությունները», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ մասնակիցները մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

  • Կիսվել: