ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լավրովը խոսել է Ուկրաինայում ատոմային զենք օգտագործելու հավանականության մասին

Լավրովը խոսել է Ուկրաինայում ատոմային զենք օգտագործելու հավանականության մասին

Այս պահին Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայում սովորական սպառազինություն օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ատոմային զենք օգտագործելու հնարավորության մասին։

Լավրովը նաև հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին շրջանի արված հայտարարությունները՝ նշելով, որ «դա անլուրջ գործընթաց է»։ «Զելենսկին պարբերաբար փոխում է իր դիրքորոշումները»,- հավելել է նա։

  • Կիսվել: