ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լավրովը հույս ունի, որ շուտով կվերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Վրաստան

Լավրովը հույս ունի, որ շուտով կվերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Վրաստան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանից Վրաստան ուղիղ չվերթները կվերականգնվեն: 

Լավրովը, մասնավորապես, նշել է. ՛՛Ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի, ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է տասը տոկոսով՝ մեծ մասամբ Ռուսաստանի Դաշնության հետ զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների շնորհիվ: Հուսով եմ, որ շուտով մեզ կհաջողվի վերսկսել ուղիղ չվերթները՛՛։

Արտգործնախարարը նաև նշել է, թե ինչպես Վրաստանը կարող է դիմակայել Արևմուտքի ճնշմանը եւ պաշտպանել իր տնտեսական շահերը:

՛՛Մենք տեսնում ենք, թե ինչպես է Վրաստանը, ինչպես և գրեթե բոլոր մյուս երկրները, ճնշում զգում Արևմուտքի կողմից, որը պահանջում է միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։ Եվ այն, որ փոքր երկիրը և նրա կառավարությունը քաջություն ունեն ասելու, որ [նրանք] առաջնորդվելու են իրենց և իրենց տնտեսության շահերով, հարգանք է առաջացնում՛՛,-ասել է նա:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հարցն այսօրվա դրությամբ օրակարգում չէ: Նա նշել է, որ Թբիլիսիում տեղեկացված են մի շարք երկրների, այդ թվում ՝ Վրաստանի համար վիզային ռեժիմը վերանայելու և պարզեցնելու Մոսկվայի ծրագրերի մասին։ Աբաշիձեն հիշեցրել է, որ ռուսաստանցիներին 2011 թվականից մինչ օրս վիզա չի պահանջվում իրենց երկիր այցելելու համար:

  • Կիսվել: