Լավրովը հերքել է Բաշար Ասադի թունավորման մասին լուրերը
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր Մոսկվայում արաբական երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է interfax.ru-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Բաշար Ասադը մեզ մոտ է հումանիտար պատճառներով. նրան, նրա ընտանիքին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում»:
Նախկինում տարածված նմանատիպ հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին՝ Լավրովը նշել է. «Մենք Բաշիր ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված խնդիրներ չունի, և թունավորումներ չեն եղել։ Եթե նման լուրեր են առաջանում, ես դրանք թողնում եմ դրանք տարածողների խղճին»:


