չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Սիրիայում

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ օրակարգում եղել է իրավիճակը Սիրիայում:

Հաղորդվում է նաև, որ կողմերը մտահոգություն են հայտնել Հալեպում և Իդլիբում ահաբեկչության կապակցությամբ, հաստատել աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Դիվանագետները նշել են համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանում կայունացման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի հարցը Լավրովը քննարկել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում: Դիվանագետներն ընդգծել են գործողությունները համակարգելու և Աստանայի ձևաչափը գործի դնելու կարևորությունը:

  • Կիսվել: