ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում և Ուկրաինայում

Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում և Ուկրաինայում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախրարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում օգոստոսի 31-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, նաև կանդրադառնան էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում ՌԴ-ի և Իրանի համատեղ նախագծերին, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է նաև, որ կողմերը կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ:

 

  • Կիսվել: