ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լավ նախադեպ չէ․ պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար

Լավ նախադեպ չէ․ պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մաուքյանը  անդրադարձել է Ղրղզստանն ու Տաջիկստանի սահմանային իրադրությանը։ Նա գրել է․

«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։

Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում:

Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»։

  • Կիսվել: