Լատվիայի գործերի հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Լատվիայի գործերի հավատարմատար Դացե Ռուտկան կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի մշակութային ժառանգության ոչնչացման ալիքի հետ կապված նրան բողոք է հայտնվել:
«Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դացե Ռուտկան։ Բալթյան այս պետությունում ռուսական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հերթական դրսևորման հետ կապված նրան վճռական բողոք է հայտնվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ խոսքը, մասնավորապես, ռազմական առաջնորդ Միխայիլ Բարկլայ դե Տոլիի հուշարձանի, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշատախտակի, Աննա Կերնի կիսանդրու ապամոնտաժման մասին է: