ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լատվիական AirBaltic-ը և լեհական LOT-ը չեղարկել են դեպի ՌԴ չվերթները 

Լատվիական AirBaltic-ը և լեհական LOT-ը չեղարկել են դեպի ՌԴ չվերթները 

Լատվիական AirBaltic ավիաընկերությունը մինչև մարտի 26-ը չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Ռուսաստան, հայտնել են ավիաընկերությունից, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ պատճառը ՛՛ռիսկերի ավելացումն է՛՛։

Բացի այդ՝ Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը հայտարարել է, որ երկիրը փակում է իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների օդանավերի համար։ Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Էստոնիան, Ռումինիան։

Հավելենք, որ այսօրվանից դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ չվերթները չեղարկելու մասին հայտարարել է նաև լեհական LOT ավիաընկերությունը։

 

  • Կիսվել: