չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել վերերկրյա կայանքից. Yonhap

ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել վերերկրյա կայանքից. Yonhap

ԿԺԴՀ-ն վերերկրյա կայանքից մեկ, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը:

Այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեի տվյալները։
 
Նշվում Է, որ հարավկորեացի զինվորականները գտնվում են ԱՄՆ-ի հետ շփման մեջ եւ շարունակում են վերլուծել արձակման մասին տվյալները: Ճապոնիայի առափնա պահպանության տվյալներով՝ հրթիռն ընկել Է Ճապոնական ծովը: Ինչպես նշում Է NHK  հեռուստաալիքը, անկման վայրը, նախնական գնահատումներվ, գտնվում Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
 
Այս պահին Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը նույնպես վերլուծում Է հունվարի 5-ին ԿԺԴՀ-ի իրականացրած արձակման մասին տեղեկատվությունը եւ առայժմ չի կարող ստույգ տվյալներ տրամադրել հրթիռի անկման վայրի, թռիչքի բարձրության եւ այլ մանրամասնությունների մասին: Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ Է կատարել անցյալ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ նա իրականացրել Է սուզանավերի նոր բալիստիկ հրթիռի արձակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: