ԿԺԴՀ ղեկավարը հետևել է երկրի ռազմաօդային ուժերի զինավարժանքներին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հետևել է երկրի ռազմաօդային ուժերի զինավարժանքներին և բարձր գնահատական է տվել դրանց: Նա օդաչուներից պահանջել է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները:
Այդ մասին, հայտնում են Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունից։
Դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ զինավարժանքների մասին հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից մեկ օր հետո, որ հետաձգում են ավելի վաղ պլանավորված համատեղ ռազմաօդային զորավարժությունները՝ նպաստելու համար ԿԺԴՀ-ի միջուկազերծման բանակցություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Կիմ Չեն Ունի հետ մոտալուտ հանդիպման հույս Է հայտնել, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։