շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԿԺԴՀ առաջնորդը դատապարտել է ՌԴ խորքը հեռահար զենքով հարվածներ հասցնելու Վաշինգտոնի թույլտվությունը

ԿԺԴՀ առաջնորդը դատապարտել է ՌԴ խորքը հեռահար զենքով հարվածներ հասցնելու Վաշինգտոնի թույլտվությունը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։

Կողմերը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով  Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արեւմուտքի երկրներին՝ Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի խորքը հեռահար զենքով հարվածներ հասցնելու թույլտվության համար: 

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Կիևի մյուս արևմտյան գործընկերներն այդ կերպ միջամտել են հակամարտությանը: Նա Մոսկվայի պատասխան գործողությունները համարել է ժամանակին և արդյունավետ միջոց։ Բացի այդ, քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքական, տնտեսական և ռազմական։ 

  • Կիսվել: