երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կյանքից հեռացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին

Կյանքից հեռացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին

Կյանքի 85-րդ տարում փետրվարի 29-ին մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Ես մեծ վշտով տեղեկացա հարգարժան Բրայան Մալրունիի` Կանադայի նախկին վարչապետի մահվան մասին։ Պարոն Մալրունին սիրում էր Կանադան․․․․ Նա երբեք չի դադարել աշխատել կանադացիների համար, և միշտ փորձել է այս երկիրը դարձնել շատ ավելի լավ վայր՝ տուն անվանելու համար», - ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Թրյուդոն նշել է, որ Մալրունին եղել է «կանադական արժեքների մարմնացումը», մարդ, որին հարգում էին ինչպես Կանադայում, այնպես էլ արտասահմանում։ Քաղաքական գործչի մահվան պատճառը չի հաղորդվում։

Մալրունին եղել է Կանադայի 18-րդ վարչապետը, նա Կանադայի կառավարությունը գլխավորել է 1984 թվականի սեպտեմբերից մինչև 1993 թվականի հունիսը։

  • Կիսվել: