երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ

«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ

Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի:

Նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ:

Երեկ՝ մարտի 22-ին, կամուֆլյաժով մի խումբ անհայտ անձինք ՛՛Կրոկուս Սիթի Հոլլ՛՛-ում ավտոմատ զենքից կրակոցներ են արձակել: Շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, դահլիճի տանիքը փլուզվել է։ Գիշերը ԱԻՆ-ը հրապարակել է ՛՛Կրոկուս՛՛-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը, որում 99 մարդ կա: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ:

  • Կիսվել: