Կրեմլը Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» կոչել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատերազմելու ծրագիր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «հաղթանակի ծրագիրը» իրականում ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ ուրիշի ձեռքով կռվելու ծրագիր է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արդեն մի քանի շաբաթ է ինչ խոսվում է ինչ-որ ժամանակավոր խաղաղության ծրագրի մասին: Ամենայն հավանականությամբ, սա ամերիկացիների նույն ծրագիրն է՝ կռվել մեզ հետ մինչև վերջին ուկրաինացիները, որը Զելենսկին քողարկել է և անվանել խաղաղության ծրագիր»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ իրական «խաղաղության ծրագիր» կարող է լինել միայն «Կիևի վարչակարգի կողմից իր վարած քաղաքականության ապարդյունության գիտակցումը» և ուկրաինական իշխանությունների կողմից այս հակամարտության պատճառների ըմբռնումը։