երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրեմլը` մասնակի զորահավաքն ավարտելու Պուտինի հրամանագրի մասին

Կրեմլը` մասնակի զորահավաքն ավարտելու Պուտինի հրամանագրի մասին

Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կամ երկրում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագրի հրապարակումը դեռ չի նախատեսվում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողների հարցին, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, որոշ մարզեր արդեն հասել են զորահավաքային պահանջվող ցուցանիշներին զորակոչիկների թվաքանակով և կատարել են ՊՆ-ի կողմից սահմանված պլանը։ Այդ կապակցությամբ սուբյեկտների մի մասում մոբիլիզացիոն գործընթացը դադարեցվել է, պարզաբանել է Պեսկովը։

«Ինչ վերաբերում է նախագահի հրամանագրին, ապա այս պահին չկա, կտեղեկացնենք»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Մասնակի զորահավաքը Ռուսաստանում ընթանում է սեպտեմբերի 21-ից՝ համաձայն նախագահի հրամանագրի։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվելու է 300 հազար մարդ։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 14-ի դրությամբ մոբիլիզացվել է 222 հազար քաղաքացի, և մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև հոկտեմբերի վերջ, բոլոր զորահավաքային միջոցառումները կավարտվեն:

Ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայում ավարտվել է մասնակի մոբիլիզացիան։

Մոսկվայի մարզի բնակիչների մասնակի մոբիլիզացիայի միջոցառումներն ավարտել են, հայտնել է շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:

  • Կիսվել: