Կրեմլը հատուկ գործողություն է իրականացրել Պուտինի՝ Ալյասկա թռիչքի կապակցությամբ. Պավել Զարուբին
Կրեմլը հատուկ գործողություն է իրականացրել Պուտինի՝ Ալյասկա թռիչքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Կրեմլի լրագրող Պավել Զարուբինը։
Նրա խոսքով՝ Տու-214-ը , որին հետևել է 445 հազար մարդ, վայրէջք է կատարել Անքորիջում, սակայն ՌԴ նախագահը ինքնաթիռում չի եղել:
Ավելի ուշ Ալյասկայի ափերի մոտ հայտնվել է Իլ-96-ը, որը նախկինում համարվում էր Պուտինի պահուստային ինքնաթիռը, սակայն նրա երթուղին և վայրէջքի վայրը անհայտ են մնացել:


