ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կրեմլում մեկնաբանել են Պուտինին ֆրանսիական շքանշանից զրկելու հնարավորությունը

Կրեմլում մեկնաբանել են Պուտինին ֆրանսիական շքանշանից զրկելու հնարավորությունը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի համար խնդիր չի լինի նրան Պատվո լեգեոնի շքանշանից զրկելը, քանի որ նա այժմ այլ առաջնահերթ հարցեր ունի:

«Երկու նախագահների շփումն իսկապես շատ ինտենսիվ չէ։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ խնդիր կլինի նախագահ Պուտինի համար։ Նա այլ առաջնահերթ հարցեր ունի, որոնց մասին քաջատեղյակ են Ռուսաստանի քաղաքացիները»,-լրագրողներին հայտնել է Պեսկովը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Պուտինին Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետի կոչումից զրկելու հնարավորությունը:

  • Կիսվել: