Կրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունը
Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին կմասնակցեն 29 օտարերկրյա առաջնորդներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հրավիրել ենք բազմաթիվ արտասահմանյան հյուրերի։ Եվ մենք ակնկալում ենք, որ մեր հրավիրած երկրների 29 առաջնորդներ ներկա կլինեն Հաղթանակի շքերթին», - ասել է է նա։
Կրեմլի ներկայացուցիչը մանրամասնել է, որ դրանք են՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բրազիլիայի, Բուրկինա Ֆասոյի, Վենեսուելայի, Վիետնամի, Գվինեա-Բիսաուի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Չինաստանի, Կոնգոյի, Կուբայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմայի, Պաղեստինի, Սերբիայի, Սլովակիայի, Հասարակածային Գվինեայի, Եթովպիայի, Հարավային Օսիայի առաջնորդները։