ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House

Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House

Ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դաժան նվաճումը և էթնիկ զտումները բացահայտեցին ավտոկրատական ​​էքսպանսիայի մահացու հետևանքները, ասվում է Freedom House-ի զեկույցում։

Նշվում է, որ վերջին տարիների այս և այլ իրադարձություններն արագացրել են աշխարհաքաղաքական վերակազմավորումը տարածաշրջանում, երկրները բաժանվել են երկու հակադիր բլոկի՝ ազատական, ժողովրդավարական կարգին հավատարիմների և այն կատաղի մերժողների։

Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար՝ մի քանի ամիս տեւած շրջափակման հաստատելով, որըԼեռնային Ղարաբաղի բնակչությանը  զրկել է առաջին անհրաժեշտության ապրանքներից:

«Երբ ռազմական հարձակումը սկսվեց, տեղական պաշտպանական ուժերը համաձայնեցին վայր դնել զենքերը, կառավարությունը լուծարվեց, և ռուս խաղաղապահները ոչ մի փորձ չարեցին միջամտելու՝ ստիպելով 120,000 էթնիկ հայերին փախչել իրենց կյանքի համար: Ներքին ճակատում նախագահ Ալիևն արագ քայլեր ձեռնարկեց՝ շահագործելու իր հաղթանակը Լեռնային Ղարաբաղում: Դեկտեմբերին նա կոչ արեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2024 թվականի փետրվարին՝ ընտրությունների ամսաթիվը մեկ ամբողջ տարով տեղափոխելով»,- ասվում է զեկույցում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: