կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոտրել են ՀԱՊԿ-ի կայքը․ այն ենթարկվել է DDOS հարձակման

Կոտրել են ՀԱՊԿ-ի կայքը․ այն ենթարկվել է DDOS հարձակման

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀԱՊԿ պաշտոնական կայքը՝ www.odkb-csto.org-ը,  ենթարկվել է DDOS հարձակման։

Կայքի աշխատանքը խաթարվել է, արձանագրվել են որոշ տեղեկատվական հաղորդագրություններում փոփոխություններ կատարելու չարտոնված փորձեր, մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ժամը 07:00-ն հնարավոր չի եղել մուտք գործել։

Ներկայումս կայքը մասամբ վերականգնվել է․ միջոցներ են ձեռնարկվում չարտոնված միջամտությունները տեղայնացնելու և վնասված կամ կորցրած տվյալները վերականգնելու ուղղությամբ։

  • Կիսվել: