կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոսովոյի ճանաչում չի լինի. Վուչիչ

Կոսովոյի ճանաչում չի լինի. Վուչիչ

Բելգրադի կողմից ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչում չի լինի, փոխզիջում է անհրաժեշտ։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Խոսում ենք Սերբիայի ապագայի մասին, Կոսովոյի ճանաչում չի լինի: Հենց հիմա մենք խոսում ենք Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային այլ հարցերի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ: Միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝ Սերբիայի սահմանադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևին համապատասխան՛՛:

 

  • Կիսվել: