կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Կոսովոյի ճանաչում չի լինի. Սերբիայի նախագահ

Կոսովոյի ճանաչում չի լինի. Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Բելգրադի կողմից ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչում չի լինի, փոխզիջում է անհրաժեշտ։

«Խոսում ենք Սերբիայի ապագայի մասին, Կոսովոյի ճանաչում չի լինի: Հենց հիմա մենք խոսում ենք Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային այլ հարցերի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի ևԵնս Պլետների հետ: Միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝ Սերբիայի սահմանադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևին համապատասխան»,- գրել է Վուչիչը Instagram-ում և լուսանկար հրապարակել հանդիպումից։

  • Կիսվել: