երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած կամավորը պատմել է իր զգացողությունների մասին

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած կամավորը պատմել է իր զգացողությունների մասին

Ռուսաստանում տասնութ կամավորների ներարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի առաջին փորձնական չափաբաժինը, տեղեկացնում է  Lenta.ru-ն:

Նշվում է, որ փորձի մասնակիցներից մեկը պատմել է պատվաստումից հետո իր ունեցած զգացողությունների մասին:

Նա նշել է. «Ամեն ինչ հոյակապ է, սովորական ներարկում է, ոչ ցավ, ոչինչ չեմ զգում: Ոչ մի հերոսական բան դրանում չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մեկնարկել է պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը. 18 ռուս զինվորականից կազմված խումբը պատվաստվել է: Նրանց բաժանել են 9 հոգանոց երկու խմբերի, որպեսզի պատվաստանյութի տարբեր բաղադրիչներ ներարկեն:

Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից՝ կամավորներից ոչ ոք գանգատներ չի ունեցել, նրանց մոտ կողմնակի ազդեցություն ի հայտ չեն եկել:

Փորձի մասնակիցները կանոնավոր կերպով հետազոտվում են. պարբերաբար չափվում է նրանց մարմնի ջերմությունը, սրտխփոցի, շնչառության հաճախականությունը և այլ ցուցանիշներ:

Նշվում է, որ ուսումնասիրության են ենթարկվում պատվաստանյութի երկու տեսակ՝ հեղուկ և փոշու տեսքով, երկուսն էլ՝ միջմկանային ներարկման տարբերակով:

Ավելի վաղ պատվաստանյութը փորձարկվել է մանր և խոշոր կենդանիների վրա: 

  • Կիսվել: