երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է. Ռոհանին

Կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է. Ռոհանին

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ մեծ թվով, նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է եղել, գրում է parstoday.com-ը:

Հունիսի 20-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի  նիստում,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ասել է, որ հիվանդությունը ծանր հարված է հասցրել երկրներին՝ տրանսպորտի, զբոսաշրջության, տնտեսության, կրթության և նույնիսկ բժշկության ոլորտներում:

Իրանը առողջապահական ճակատի և բոլորի զոհաբերությունների, այդ թվում ՝ զինված ուժերի և ժողովրդի համագործակցության շնորհիվ, կարողացավ արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ:

Ռոհանին նշել է, որ գիտնականների և առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքով, կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի հստակ ժամկետ հնարավոր չէ ասել: Նրա խոսքերով. «Հետազոտողների կարծիքով, այս վիրուսն ինքն իրեն չի վերանա, ուստի պետք է պատրաստվել երկարատև դիմակայության համար»: 

  • Կիսվել: