կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացության վտանգը բարձրացնող կարևոր գործոններից մեկը արյան մեջ շաքարի բարձր պարունակությունն է. չինացի գիտնականներ

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացության վտանգը բարձրացնող կարևոր գործոններից մեկը արյան մեջ շաքարի բարձր պարունակությունն է. չինացի գիտնականներ

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացության վտանգը բարձրացնող կարևոր գործոններից մեկն արյան մեջ շաքարի բարձր պարունակությունն է՝ հիպերգլիկեմիան, եզրակացրել են չինացի գիտնականները, տեղեկացնում է Լենտա-ն:

Չինացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և կորոնավիրուսով վարակված հիվանդների մահացության միջև գոյություն ունի կապ: Ի դեպ՝ այդ մարդկանց մոտ նախկինում շաքարային դիաբետ ախտորոշված չի եղել:

Նշվում է, որ մահվան պատճառ են դառնում կորոնավիրուսի ֆոնին զարգացող բարդացումները, ուստի, որպեսզի խուսափեն բարդացումներից, մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով թեստավորում կատարել՝ պարզելու գլիկեմիկ ինդեքսը, ինչը թույլ կտա վերահսկել սիրտ-անոթային համակարգի վիճակը:

Հիշեցնենք, որ հուլիսին Օքսֆորդի համալսարանի մասնագետները նույնպես հայտնել էին գլխավոր գործոնները, որոնք կարող են բարձրացնել մահանալու վտանգը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Դրանց թվում նրանք նշել են ճարպակալումը, դիաբետը, ծանր տեսակի ասթման և այլ շնչառական հիվանդություններ, սրտի քրոնիկ հիվանդություններ, նյարդաբանական և աուտոիմուն հիվանդություններ:

 

  • Կիսվել: