շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուններ են որոտացել

Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուններ են որոտացել

Չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ, ինչի պատճառով մոտակա հրեական դպրոցը ստիպված են եղել փակել օրվա ընթացքում, հայտնել է Կոպենհագենի ոստիկանությունը:

Ոստիկանությունից նաև նշել են, որ տուժածներ չկան: Կատարվում է քննություն՝ պարզելու, թե արդյոք կապ կա պայթյունների միջև։ Միջադեպի հետ առնչություն ունենալու կասկածանքով երեք մարդ է բերման ենթարկվել։

Երեքշաբթի երեկոյան էլ ուժեղ պայթյուն է եղել Ստոկհոլմում Իսրայելի դեսպանատան շրջակայքում: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում՝ դեսպանատան մոտ, փամփուշտներ են հայտնաբերել: Առայժմ ոչ ոքի չեն ձերբակալել։

  • Կիսվել: