Կոնգրեսականները 80-ամյա Բայդենից պահանջել են կամ մտավոր ունակությունների թեստ հանձնել, կամ հրաժարվել պայքարից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 61 հանրապետականներ առաջնորդ Ջո Բայդենից պահանջել են մտավոր թեստ անցնել կամ հրաժարվել նախագահական մրցարշավից։ Նամակը տարածել է Fox News-ը։
«Մենք ձեզ կոչ ենք անում հրաժարվել վերընտրվելու ձեր հայտից, կամ լրացնել կլինիկորեն հաստատված արդյունքն ու այն հասանելի դարձնել հանրությանը»,- ասված է փաստաթղթում:
Նամակը նախաձեռնել է կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը, իսկ ընդհանուր առմամբ այն ստորագրել է 61 հանրապետական։ Նրանք նշում են, որ Բայդենի նախագահ դառնալուց հետո երեք նամակ է ուղարկվել նմանատիպ խնդրանքներով, սակայն Սպիտակ տունն անտեսել է բոլորը։
Չնայած նախագահը ֆիզիկական հետազոտություն է անցել 2021 և 2023 թվականներին, չկա որևէ ապացույց, որ նրան առաջարկվել են ճանաչողական թեստեր:
Բայդենն այժմ 80 տարեկան է և դարձել է պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահը։ Նա պարբերաբար հայտնվում է ծիծաղելի իրավիճակների մեջ և սխալվում:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի վերջին Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել պետական բարձրագույն պաշտոնում։