հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոչնչացնենք ցանկացած զենք, որն Արևմուտքը կմատակարարի Կիևին. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Կոչնչացնենք ցանկացած զենք, որն Արևմուտքը կմատակարարի Կիևին. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը վստահություն է հայտնել, որ ռուս զինվորականները կոչնչացնեն ցանկացած զենք, որը Արևմուտքը կմատակարարի Կիևին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան Telegram ալիքը։

«Դա պետք է ակնհայտ դառնա բոլորի համար. անկախ նրանից, թե ինչ զենք են մատակարարում ամերիկացիները կամ ՆԱՏՕ-ն Զելենսկու ռեժիմին, մենք դրանք կոչնչացնենք», – ասել է դիվանագետը։

Անտոնովը հուսով է, որ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի կարգավորել երկու երկրների հարաբերությունները և հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Դեսպանի խոսքերով՝ Կիևին զենք մատակարարելը սխալ է, դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին:

  • Կիսվել: