ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կներգրավենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական բնագծերի պահպանման համար. հայտարարություն

Կներգրավենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական բնագծերի պահպանման համար. հայտարարություն

Ռուսաստանի գործողությունների համատեքստում մենք կներգրավենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի զսպման եւ ՆԱՏՕ-ի պաշտպանական բնագծերի պահպանման համար։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարաած հայտարարության մեջ, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են դաշնակիցների անվտանգության եւ պաշտպանության ապահովման համար։

Մենք ցամաքային եւ օդային պաշտպանական ուժեր ենք տեղակայել դաշինքի արեւելյան հատվածում, ինչպես նաեւ ծովային պաշտպանական միջոցներ ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում։ Մենք ակտիվացրել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանները, որպեսզի պատրաստվենք արձագանքելու մի շարք չնախատեսված հանգամանքների եւ ապահովենք դաշինքի տարածքի անվտանգությունը՝ այդ թվում գործի դնելով արձագանքման մեր ուժերը։ Ներկայում մենք իրականացնում ենք մեր պաշտպանական ուժերի լրացուցիչ տեղակայում դաշինքի արեւելյան հատվածում։՛՛,-նշված է հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ն նաեւ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարձակումը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից եւ հետ կանգնել ՛՛իր ընտրած ագրեսիայի ճանապարհից՛՛:

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի ժամանակ ասել է, որ կազմակերպությունը ՆԱՏՕ արձագանքման ուժեր եւ արագ գործող ստորաբաժանումներ կուղարկի Դաշինքի արեւելյան հատված։

  • Կիսվել: