կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։

Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել է Բերմուդյան և Ազորյան կղզիների միջով ու կարճ ժամանակում հասել չորրորդ աստիճանի: Այնուհետև թուլացել է և վերածվել արևադարձային փոթորկի, սակայն հասցրել է ջրհեղեղ առաջացնել Պորտուգալիայում և առանց էլեկտրականության թողնել 300000 մարդու: Երկրի քաղաքացիական պաշտպանությունն արձանագրել է 600 միջադեպ, որոնց մեծ մասը կապված է ծառերի անկման հետ:

Իսպանիայում նույնպես ուժեղ քամիներ են և հորդառատ անձրևներ, ինչը հանգեցրել է թռիչքների հետաձգման և չեղարկման: Երկրի որոշ շրջաններում, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ափին հարվածել են մինչև 7 մետր բարձրությամբ ալիքներ։

Ֆրանսիան գտնվում է բարձր պատրաստականության վիճակում, քանի որ սպասվում է, որ փոթորկի ելքը ցամաք կուղեկցվի ուժեղ քամիներով ու հորդառատ անձրևներով: Սպասվում է, որ առաջիկա օրերին Շվեյցարիան, Բելգիան, Նիդերլանդները ու Հյուսիսային Գերմանիան նույնպես կզգան «Կիրկ» փոթորկի ազդեցությունը:

  • Կիսվել: