կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիմ Չեն Ընը հայտարարել է՝ թշնամիների հետ խոսելու ոչինչ չունի

Կիմ Չեն Ընը հայտարարել է՝ թշնամիների հետ խոսելու ոչինչ չունի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հարկ չի համարում բանակցել թշնամիների հետ։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Մեջբերվում էին Կիմի խոսքերն այն մասին, որ ինքը թշնամիների հետ երկխոսության անհրաժեշտություն չի տեսնում և նրանց հետ խոսելու ոչինչ չունի», - հայտնել է Yonhap-ը։

Reuters գործակալությունն իր հերթին, հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդել է, որ ԿԺԴՀ առաջնորը հայտարարել է առաջիկայում երկրի ռազմական գործողությունները խթանելու և ակտիվացնելու մասին։ Բացի այդ, նշվում է նաև, որ հոկտեմբերի 4-ին Ճապոնիայի վրայով արձակվել է վերջերս մշակված հրթիռ, որը նախատեսված է «թշնամիներին ավելի ուժեղ և հստակ նախազգուշացում տալու համար»։

  • Կիսվել: