շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կիմ Չեն Ինը 2021-ը «հպարտ հաղթանակների տարի» է անվանել

Կիմ Չեն Ինը 2021-ը «հպարտ հաղթանակների տարի» է անվանել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իշխող Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստին 2021-ը անվանել է «հպարտ հաղթանակների տարի»՝ անդրադառնալով երկրի տնտեսական նվաճումներին՝ փոխանցում է ТАСС-ը:

Կուսակցության կենտկոմի զեկույցում նշված է, որ երկրում ակտիվորեն ներդրվում են ճգնաժամային իրավիճակներում տնտեսության կայունացման մեթոդներ՝ նկատի ունենալով համաճարակն ու փակ սահմանները: Փաստաթղթում նշվում է, որ դա դրական է անդրադառնում երկրի ինքնուրույն տնտեսական զարգացման վրա։

Նիստի ժամանակ նաև ընդգծվել է, որ Կորեական թերակղզում աճում է անկայունությունը: «Ավելի ու ավելի անկայուն միջազգային իրադրությունը և Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում են ազգային պաշտպանության ներուժի ամրապնդումն իրականցնել ավելի եռանդուն՝ առանց հետաձգման»,- նշված է պլենումի զեկույցում:

Հրապարակումների համաձայն՝ նիստի ժամանակ միջուկային ծրագրի զարգացման և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ չեն արվել:

  • Կիսվել: