ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կիևը փորձել է պայթեցնել «Թուրքական հոսք»-ի հատվածներից մեկը. Պուտին

Կիևը փորձել է պայթեցնել «Թուրքական հոսք»-ի հատվածներից մեկը. Պուտին

Ուկրաինայի իշխանությունները փորձել են պայթեցնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իրականացվել են մի շարք ահաբեկչությունների և նմանատիպ հանցագործությունների փորձեր մեր երկրի էլեկտրաէներգիայի և գազատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների դեմ՝ ներառյալ «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը պայթեցնելու փորձը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությանը: 

Պուտինը նշել է, որ «այդ ամենն ապացուցված է օբյեկտիվ տվյալներով, այդ թվում՝ հենց այդ ահաբեկչությունների՝ ձերբակալված կատարողների ցուցմունքներով»։

  • Կիսվել: