երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կիևը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխան տարածքի ամբողջականությունը. Ուկրաինայի ԱԳՆ

Կիևը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխան տարածքի ամբողջականությունը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան չի բացառել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում կարող է քննարկվել երկրի՝ մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած սահմանների հաստատման հարցը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

Կուլեբան համոզմունք է հայտնել, որ խաղաղության հասնելու տարբերակները պետք է քննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։

՛՛Կիևը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխան տարածքի ամբողջականությունը՛՛,-շեշտել է ԱԳ նախարարը՝ միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով, որ ռուսական կողմն ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ Արևմուտքի զենքը բավարար չէ նույնիսկ Դոնբասում ճակատն ամրապնդելու համար։

  • Կիսվել: