ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիևը կասկածում է, որ Թբիլիսին օգնում է ռուսներին շրջանցել պատժամիջոցները

Կիևը կասկածում է, որ Թբիլիսին օգնում է ռուսներին շրջանցել պատժամիջոցները

Ուկրաինան կասկածում է, որ Վրաստանի իշխանությունը գաղտնի կերպով աջակցում է Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։

«Մենք սպասում ենք պաշտոնական ապացույցների և հստակ փաստարկների Վրաստանից։ Հետո կորոշենք, թե ինչ քայլեր կձեռնարկենք, եթե այդ փաստարկներն ու ապացույցները համոզիչ չլինեն», - ասել է նա։

  • Կիսվել: