Կիևը գիտակցված է ահաբեկչություն իրականացնում երեխաների նկատմամբ. Պեսկով
Եթե Կիևը գիտակցված գնում է երեխաների դեմ անմարդկային ահաբեկչական գործողությունների իրականացման, դա հակամարտության բոլորովին այլ հարացույց է նշանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկին հասցված հարվածի մասին։
«Եթե Կիևի ռեժիմը միտումնավոր նման անմարդկային, մարդկության սահմաններից դուրս գտնվող ահաբեկչական գործողություններ է իրականացնում խաղաղ բնակիչների, երեխաների նկատմամբ, սա բոլորովին այլ պարադիգմ է», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Կիևի ռեժիմը միտումնավոր է ոչնչացրել Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է։
Նա ընդգծել է, որ Ստարոբելսկի քոլեջը երբեք ռազմական օբյեկտ չի եղել, և Կիևի ռեժիմը լավ գիտեր այդ մասին։
«Ոչնչացնում էր քոլեջը` դա իմանալով, լրիվ միտումնավոր։ Այդ մասին են խոսում անօդաչու թռչող սարքերի կազմը, տեխնիկական բնութագրերը և օգտագործված կապի միջոցները։ Այս ամենն արդեն պարզվել է, և դրա մասին խոսվել է հրապարակայնորեն», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա փաստել է, որ Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Կիևում և այլ քաղաքներում գտնվող Կիևի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքներին։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կհասնի հատուկ ռազմական գործողության նպատակներին և պատրաստ է դրանց հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար։
«Մենք միշտ ասել ենք, որ անկախ ամեն ինչից, մեզ համար նախընտրելի է մեր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով։ Ուստի, այո՛, մենք կհասնենք մեր նպատակներին, և մենք պատրաստ ենք նրան, որպեսզի դրան հասցնենք խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների ճանապարհով», – ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, դրա համար Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, եթե Կիևը շարունակի հրաժարվել իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման համար լուրջ որոշումներից։


