ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կիևում հույս են հայտնել, որ շուտով պատրաստ կլինի անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը

Կիևում հույս են հայտնել, որ շուտով պատրաստ կլինի անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը

Պաշտոնական Կիևը հուսով է, որ օգոստոսի 29-30-ը պատրաստ կլինի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարների խորհրդականների հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել երկուշաբթի Կիևում։

«Մենք անվտանգության երաշխիքները շատ կարևոր հարց ենք համարում, մշտապես այդ մասին խոսում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Այսօր դա էլ քննարկման առարկա էր, ուրախ եմ, որ մեր գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում: Մենք այժմ աշխատում ենք նման փաստաթղթի շուրջ»,- Երմակի խոսքը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:

Երմակը վստահեցրել է, որ արդեն ծանոթացել է փաստաթղթի տեքստին. այն «շատ ուժեղ» է:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևին հարկավոր են արևմտյան երկրների հետ փոխգործակցության նոր ձևաչափեր և անվտանգության առանձին երաշխիքներ:

  • Կիսվել: