հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կիևում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողին վնասազերծել են

Կիևում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողին վնասազերծել են

Կիեւում հրաձգություն իրականացրած տղամարդը, որը սպանել եւ վիրավորել էր մի քանի մարդու եւ բարիկադավորվել էր «Վելմարթ» սուպերմարկետում, վնասազերծել են, տեղեկացնում է «РБК-Украина»-ն։

Նշվում է, որ զինված տղամարդը քաոսային կրակ է բացել անցորդների վրա, իսկ մինչ այդ հրկիզել էր իր սեփական բնակարանը։

Աղբյուրը հայտնում է, որ հատուկ նշանակության ուժերը սպանել են կրակողին սուպերմարկետի վրա հարձակման ժամանակ, որտեղ նա բարիկադավորվել էր եւ 40 րոպե տեւած բանակցություններից հետո սպանել պատանդներից մեկին։

Ողբերգության հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 14-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ չորս ամսական երեխա, որը թունավորվել է ածխաթթու գազով։

Նախնական տվյալներով՝ կրակողը ծնունդով մոսկվացի 58-ամյա Դմիտրի Վասիլչենկովն է, որը կրակել է օրինական գրանցված հրացանով, որեւէ պահանջ չի ներկայացրել եւ լիովին անտեսել է բանակցողների հորդորները։

  • Կիսվել: