Կիեւում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը հասել է 50 տոկոսի. Կլիչկո
Կիեւի էներգետիկ ենթակառուցվածքը լրջորեն տուժել է վերջին հրթիռային հարվածներից եւ կամիկաձե անօդաչու սարքերի գնդակոծություններից: Այս մասին գլխավոր տոնածառի բացման ժամանակ հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը հասել է 50 տոկոսի։ «Այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումների արդյունքում անօդաչուներից մի քանիսը վնասել են Կիեւ քաղաքի եւ շրջանի էներգահամակարգը։ Այս առումով մենք նկատում ենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի աճ՝ մինչեւ 50 տոկոս»,- ասել է Կիեւի քաղաքապետը։
NetBlocks ծառայության տվյալներով՝ Կիեւում ինտերնետ հասանելիության մակարդակը կիսով չափ նվազել է։ Հիմա այն 50 տոկոս է կազմում։