երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիևում առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել

Կիևում առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել

Կիևի Շևչենկովսկի թաղամասում առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել, տելեգրամյան իր ալիքում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Դրոնների հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում: Աշխատում են հրշեջ ստորաբաժանումները։ Վնասվել են մի քանի բնակելի տներ։ Բժիշկները տեղում են ։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է»,- գրել է քաղաքապետը։

Ականատեսները հայտնում են մայրաքաղաքի կենտրոնում կարևոր ենթակառուցվածքների վրա հարվածների և ծխի մասին:

Ավելի վաղ օդային տագնապ է հայտարարվել Կիևում և Ուկրաինայի մի քանի այլ շրջաններում։

  • Կիսվել: