շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կիևի մարզի Բորոդյանսկի ապաստարանում ավելի քան 300 շուն է սատկել

Կիևի մարզի Բորոդյանսկի ապաստարանում ավելի քան 300 շուն է սատկել

Կիևի մարզի Բորոդյանսկի ապաստարանում ավելի քան 300 շուն է սատկել՝ սովից և ծարավից։ Կենդանիները մեկ ամիս անցկացրել են վանդակներում՝ առանց սննդի և ջրի, մինչ քաղաքը գրաված էր ռուսական զորքերի կողմից: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«Ապրիլի 1-ին Բորոդյանկան ազատագրվեց օկուպանտներից: Այստեղ՝ ապաստարանում, պատերազմի սկզբից կենդանիները մնացել են վանդակներում փակված՝ առանց սննդի և ջրի: Ապաստանի ղեկավարությունն այս ամբողջ ընթացքում այնտեղ չի եղել, և նրանք չեն կարողացել օգնել կենդանիներին, որպեսզի փրկեն: Կենդանիներին փրկել են մի քանի այլ կազմակերպությունների կամավորներ։ 485 շներից ողջ են մնացել 150-ը։ Ամենավատ վիճակում գտնվող 27 կենդանիներ տեղափոխվել են մասնավոր կլինիկաներ՝ բուժման նպատակով»,- գրել է կենդանիների իրավունքների պաշտպան, կամավոր Յուլիա Պետրենկոն։

Վերջինիս խսքով՝ շների մեծ մասը սարսափելի վիճակում է՝ կյանքի ու մահվան եզրին: Բոլորի մոտ ծանր ջրազրկում և հյուծվածություն կա և որոշները այլևս չեն կարողանում քայլել:

Ըստ լրատվական կայքի՝ ապրիլի 2-ին ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Կիևի շրջանը ռուսական ուժերից։ Մինչ այդ Բորոդյանկա գյուղը մեկ ամսից ավելի գտնվում էր ռուսական ԶՈւ-ի վերահսկողության տակ։

  • Կիսվել: