կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիևի առաջարկած անվտանգության երաշխիքները չեն ենթադրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում Ուկրաինայում. Զելենսկի

Կիևի առաջարկած անվտանգության երաշխիքները չեն ենթադրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում Ուկրաինայում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևի առաջարկած անվտանգության երաշխիքները չեն ենթադրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում Ուկրաինայում որևէ պետության հնարավոր հարձակման դեպքում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ներկայումս մեզ ցուցաբերվող օգնության և անվտանգության երաշխիքների միջև տարբերությունն այն է, որ անվտանգության երաշխիքները փաստաթուղթ է, որը պետք է ստորագրեն համապատասխան պետությունները: Այդ երաշխիքները կարող են տարբեր լինել՝ ֆինանսական միջոցներ, սպառազինություն, պատժամիջոցներ, անվտանգության քաղաքական երաշխիքներ, հումանիտար աջակցություն...՛՛:

Կիևը, ըստ Զելենսկիի, չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ի երկրներից քաղաքացիական անձինք կամ զինվորականներ կռվեն ուկրաինական հողում. խոսքն Ուկրաինայի համար ՛՛միասնական չափանիշների և փաթեթի մասին է՛՛, քանի դեռ երկիրը ՆԱՏՕ-ի կազմում չէ։

  • Կիսվել: