շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Կիևի անվտանգության երաշխիքների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորում. Ռյուտե

Կիևի անվտանգության երաշխիքների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորում. Ռյուտե

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորում, չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Բնականաբար, անվտանգության երաշխիքների ակտիվացումից առաջ անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրեր»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին անցկացված մամուլի ասուլիսում ասել է Ռյուտեն։ Գլխավոր քարտուղարը պատասխանել է խաղաղության բանակցությունների լույսի ներքո Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ապահովելու միջազգային ջանքերի վիճակի մասին հարցին։

Ըստ նրա՝ «կամավորների կոալիցիան» և այլ դաշնակիցներ ու գործընկերներ քննարկում են՝ ինչպես համատեղ աջակցել Ուկրաինային խաղաղության համաձայնագրերից և հրադադարից հետո։ «Եվ ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ փոխգործակցության համատեքստում, մենք պետք է հասկանանք՝ արդյոք ռուսները պատրա՞ստ են խաղալ կանոններով»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

«Բնականաբար, անվտանգության երաշխիքների առաջին և ամենակարևոր տարրն Ուկրաինայի զինված ուժերն են՝ անկախ հրադադարի որևէ համաձայնագրից։ Հուսանք, որ նման համաձայնագրերը հնարավորինս շուտ կկնքվեն»,- ընդգծել է Ռյուտեն։

  • Կիսվել: