կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր վթար Լենքորան–Լերիկ ճանապարհին. 8 ադրբեջանցի է մահացել

Խոշոր վթար Լենքորան–Լերիկ ճանապարհին. 8 ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանի Լերիկի շրջանի Լենքորան–Լերիկ ավտոճանապարհին` Գյունեշլի գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 8 մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
 
Երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության Լենքորանի տարածաշրջանային խմբի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մուհամեդ Ռզաևը հայտնել է, որ նախնական տվյալներով, Լենքորանի բնակիչներով միկրոավտոբուսի վարորդը կորցրել է ավտոմեքենայի առավարումը և բախվել բետոնե պատնեշին։
 
Վթարի հետևանքով 8 հոգի մահացել է, իսկ տուժածները` բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել են Լենքորանի շրջանային կենտրոնական հիվանդանոց։
 
Դեպքի առթիվ քննություն է տարվում։

  • Կիսվել: