ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են

Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են

Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային բրիգադներն ու հատուկ տեխնիկան։

«Վթարը մասամբ առանց ջրի է թողել Բաքվի Յասամալի և Սաբաիլի շրջանները», – գրել է նա սոցիալական ցանցերում:

  • Կիսվել: