չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Խոշոր հրդեհ Վարշավայում. առևտրի կենտրոնը վերածվել է մոխրակույխի

Խոշոր հրդեհ Վարշավայում. առևտրի կենտրոնը վերածվել է մոխրակույխի

Խոշոր հրդեհ է բռնկվել Վարշավայի առևտրի կենտրոնում: Շրջակա տների բնակիչներին խնդրում են փակել պատուհանները և մնալ տանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
 
Ներկայումս հրդեհի վերացմամբ զբաղվում են փրկարարների մի քանի տասնյակ հաշվարկներ, այդ թվում՝ քիմիական-էկոլոգիական հատուկ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է, սակայն հրշեջներն ասում են, որ մարումը կտևի ևս մի քանի ժամ:
Վերջին տվյալներով՝ առևտրի կենտրոնը գրեթե ոչնչացված է։
 
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

  • Կիսվել: