ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Խոշոր հրդեհ Թուրքիայում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Թուրքիայում (տեսանյութ)

Թուրքիայի Արդվին նահանգում՝ Յուսուֆելի շրջանի Դերեչի գյուղում, խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է ավելի քան 50 բնակելի տան վրա, տեղեկացնում է Haberler-ը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում, ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է հարակից տների վրա:

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջներ, փրկարարական և բժշկական ջոկատներ: Գյուղապետը կատարվածը մեծ աղետ է բնորոշել:

՛՛Վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիների ունեցվածքը: Բայց գլխավորն այն է, որ զոհեր չեն եղել՛՛,-ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի օգնական Իսմայիլ Չաթաքլըն:

  • Կիսվել: